▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համահայկական նոր մրցանակաբաշխություն ԱՄՆ-ում, որ ներկայացնում են USArmenia-ն և Global Arts-ը

 

USArmenia-ն և Global Arts-ը ներկայացնում են “World Armenian Entertainment 
Awards’’ մրցանակաբաշխությունը: Մայիսի 10-ին և 11-ին Կալիֆորնիայի 
հանգստավայրերից մեկում` Փալմ Սփրինգսի Agua Caliente-ի The Show 
հեղինակավոր դահլիճում տեղի կունենա տարվա կարևորագույն 
երաժշտական, ժամանցային իրադարձություններից մեկը (այս 
համերգասրահում ելույթ են ունեցել Լայզա Մինելին, Ռինգո Սթարրը, Պոլ 
Անկան, Բրայան Մքնայթը և այլք): 
 
“World Armenian Entertainment Awards”-ն ամփոփում է 2013թ.-ի ընթացքում 
Հայաստանում ու Սփյուռքում աշխատող արտիստների գործունեությունը` 
երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, նորաձևության և այլ 
ոլորտներում: 
 
Մայիսի 10-ին Agua Caliente Casino-յի հանդիսությունների սրահում տեղի 
կունենա մրցանակաբաշխության բացման արարողությունն ու պաշտոնական 
երեկոն: 
Արդեն մայիսի 11-ին Agua Caliente-ի The Show հեղինակավոր դահլիճում տեղի 
կունենա “World Armenian Entertainment Awards’’ մրցանակաբաշխության 
արարողությունը, որին ներկա են լինելու հայկական փոփ երաժշտության ու 
մեդիա ոլորտի առաջատար արտիստներ` Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, 
Լիլիթ Հովհաննիսյանը, Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, 
Արմենչիկը, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Անդին, Հայկ 
Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Լուիզա Ներսիսյանը, Էրիկը, Սոֆի 
Մխեյանը, Արփինե Գաբրիելյանը, Հրաչ Մուրադյանը, Միհրան Ծառուկյանը, 
Անի Քրիստին, Սիբիլը և այլք։ 
 
“World Armenian Entertainment Awards”-ին ներկա են լինելու նաև միջազգային 
հայտնության հայ արտիստներ և հանրային դեմքեր: 
  
 
 
 
«“World Armenian Entertainment Awards”-ը նպատակ ունի միավորել 
Հայաստանի և Սփյուռքի արտիստներին` տարբեր ոլորտներից: Մենք 
ցանկանում ենք ընդգրկել անցյալն ու ներկան, Հայաստանն ու Սփյուռքը: 
Հայրենիքում անգամ չեղած երիտասարդի համար սա լավ առիթ է 
ծանոթանալու հայկական մեդիա արտադրանքի հետ: Միաժամանակ 
Հայաստանում չեն ճանաչում դրսում ապրող մի շարք հայ արտիստների, 
որոնք բավականին հայտնի են իրենց ոլորտներում»,- ասում է Global Arts 
International-ի հիմնադիր, բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր Գարբիս 
Թիթիզյանը: 
 
“World Armenian Entertainment Awards”-ը կհեռարձակվի Հայաստանում, 
Միացյալ Նահանգներում, Եվրոպայում` USArmenia և «Արմենիա» 
հեռուստաըկերությունների եթերով: Ակնկալվում է ավելի քան 5 միլոն դիտում 
աշխարհի տարբեր ծայրերից: 

USArmenia-ն և Global Arts-ը ներկայացնում են World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությունը:

Մայիսի 10-ին և 11-ին Կալիֆորնիայի հանգստավայրերից մեկում` Փալմ Սփրինգսի Agua Caliente-ի The Show հեղինակավոր դահլիճում տեղի կունենա տարվա կարևորագույն երաժշտական, ժամանցային իրադարձություններից մեկը (այս համերգասրահում ելույթ են ունեցել Լայզա Մինելին, Ռինգո Սթարրը, Պոլ Անկան, Բրայան Մքնայթը և այլք):  

World Armenian Entertainment Awards-ն ամփոփում է 2013-ի ընթացքում Հայաստանում ու Սփյուռքում աշխատող արտիստների գործունեությունը` երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, նորաձևության և այլ ոլորտներում: 

Մայիսի 10-ին Agua Caliente Casino-ի հանդիսությունների սրահում տեղի կունենա մրցանակաբաշխության բացման արարողությունն ու պաշտոնական երեկոն:

Արդեն մայիսի 11-ին Agua Caliente-ի The Show հեղինակավոր դահլիճում տեղի կունենա World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա են լինելու հայկական փոփ երաժշտության ու մեդիա ոլորտի առաջատար արտիստներ` Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Հրանտ Թոխատյանը, Աշոտ Ղազարյանը, Անդին, Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Լուիզա Ներսիսյանը, Էրիկը, Սոֆի Մխեյանը, Արփինե Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Անի Քրիստին, Սիբիլը և այլք։  

World Armenian Entertainment Awards-ին ներկա են լինելու նաև միջազգային հայտնության հայ արտիստներ և հանրային դեմքեր:  

«World Armenian Entertainment Awards-ը նպատակ ունի միավորել Հայաստանի և Սփյուռքի արտիստներին` տարբեր ոլորտներից: Մենք ցանկանում ենք ընդգրկել անցյալն ու ներկան, Հայաստանն ու Սփյուռքը: Հայրենիքում անգամ չեղած երիտասարդի համար սա լավ առիթ է ծանոթանալու հայկական մեդիա արտադրանքի հետ: Միաժամանակ Հայաստանում չեն ճանաչում դրսում ապրող մի շարք հայ արտիստների, որոնք բավականին հայտնի են իրենց ոլորտներում»,- ասում է Global Arts International-ի հիմնադիր, բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր Գարբիս Թիթիզյանը: 

World Armenian Entertainment Awards-ը կհեռարձակվի Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում` USArmenia և «Արմենիա» հեռուստաըկերությունների եթերով: Ակնկալվում է ավելի քան 5 միլոն դիտում աշխարհի տարբեր ծայրերից: 

 

Տեղեկացնենք, որ Global Arts International-ը Միացյալ Նահանգներում հաստատված առաջատար ընկերություն  է,  որը զբաղվում է մշակութային միջոցառումների, համերգների

և նախագծերի կազմակերպմամբ և իրականացմամբ (Հուլիո Իգլեսիասի,

Յաննիի մենահամերգները Հայաստանում, հայ արտիստների մի շարք

համերգներ Սփյուռքում): Իսկ  USArmenia հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2007-ին Սարգսյանների ընտանիքի կողմից և կարճ ժամանակում դարձել է առաջատար: 24 ժամ

հեռարձակմամբ այն ընկգրկում է Միացյալ Նահանգների ծածկույթը: Այն

առաջատար հայկական հեռուստաալիքն է Միացյալ Նահանգներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին