Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիովին համամիտ եմ Սրբուհի Ղազարյանի հետ: Ու կարծում եմ` յուրաքանչյուրս մի շարք հարցեր ունենք ԼՏՊ-ին և ոչ միայն նրան:
Եթե երեք նախկին նախագահներին հարցաքննի ժողովուրդը, կարծում եմ` նրանց կյանքը չի հերիքի, որպեսզի պատասխանեն ժողովրդի հարցերին: Սակայն Սրբուհու այս երեք հարցը շաը տեղին է:
1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:
2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:
3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց»:
Կարդացեք նաև՝
Ե′վ հոգեբանական, և′ ֆինանսական տեսակետից դժվար էր. Կարեն Քոչարյանը` եթերից հեռացվելու մասին