▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյան

Վանեցյանն առաջարկում է նոր վարչապետ ընտրել

Հրայր Թովմասյանը կարողանում է 530 եվրո արժողությամբ գրիչ ունենալ. Ստյոպա Սաֆարյան

Կարևոր է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Արմեն Սարգսյանն՝ Իսրայելի նախագահին

Հրայր Թովմասյանը փաստաբանական թիմին խնդրել է պատրաստել Փաշինյանի դեմ հայցադիմումը

Նիկոլ Փաշինյանի խոստացած գրառում-արժանահավատ փաստը Հրայր Թովմասյանի մասին

Արժեքները, որ կերտել ենք Երուսաղեմում, ոչ միայն մերն են, այլև համաշխարհային մշակույթինը․ Սարգսյան

Սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից.. . .

Նոր կառավարությունը պայմանավորվածություններ չունի ո՛չ արտաքին խաղացողների, ո՛չ էլ միջազգային. . .

Կրակոցներով ուղեկցված միջադեպի մասնակիցների մեջ են դպրոցի ուսուցիչ և Արմաշի «ՋՕՄ»-ի պետը․ մանրամասներ

Բեմից՝ հեռուստաէկրան. «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվում է

«Սա մարզերի զարգացման և հզորացման հիանալի տարբերակ է». Մարիամ Փաշինյան

Սահմանային անցակետի փշալարերի տակով անցած 2 քաղաքացին հայտնաբերվել են. նրանք զինված են եղել

Տեր և Տիկին Սարգսյաններն այցելել​ են​ Սուրբ​ Հարության​ տաճար

Հեղափոխությունը սրբել է այդ անցյալը․ Մարիա Կարապետյան

Հանկարծ չստիպես զինվորականներին, որ դեն նետեն Սմերչը, Բուկը․․․ Զաքարյանը՝ Փաշինյանին

ՀՀ-ն տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵՏՄ, ԱՊՀ երկրների շարքում, նաև եվրոպական տարածաշրջանում

КамАЗ-ով Երևանում 10-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել

Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում. Արթուր Վանեցյան

Ժողովուրդ ջան, էսօր էլ ենք Կապանում մնալու, հանգիստ քնեք

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած արժանահավատ փաստը կհրապարակեմ․ վարչապետ

Ռուսաստանում օդի ջերմաստիճանը հասել է -70 աստիճանի. Գագիկ Սուրենյան

Բոլորն աչքին «Աշոտյան» են թվում․ Մարուքյանը պատասխանել է Փաշինյանին

Եթե Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան

Հրայր Թովմասյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին. նա 20 օր ժամանակ տվեց վարչապետին

«Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-ում չինական վիրուսի հնարավոր թափանցումը կանխելու. . .

Խախտումներ Քաղավիացիայի կոմիտեում․ հարուցվել է քրեական գործ

Աշոտ Ղուլյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին

2 օր առաջ ինչ-որ մարդիկ հայհոյախառը բառապաշար օգտագործեցին ԱԺ-ում․ այդ մարդկանցով պետք է. . .

ՍԴ անդամներ, խնդրում ենք՝մի պայքարեք սեփական ժողովրդի, երկրի ապագայի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի հարցը չի լուծվելու, քանի դեռ այդ ճանապարհը փակված է․ Նիկոլ Փաշինյան

Երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչու՞ չէիք փակում սորոսական գրասենյակները, վա՞տ բան էր՝. . .

Զվարճալի տեսանյութ՝ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի մասնակցությամբ

Տաթևիկ Ռևազյանի նկատմամբ ամենաստոր լրատվական արշավն է եղել․ Նիկոլ Փաշինյան

Իմ գրպաններում միլիարդներ ու 20-25 լրատվամիջոցներ չկան․ Նիկոլ Փաշինյան

2010-ին Կոշում դիմակավորված անձինք հարձակվել էին ինձ վրա․ այդ փաստի առթիվ էին կանչել ՀՔԾ․ Փաշինյան

Հիմա մեզ մեղադրում են, թե ինչի Կուտոյանին չէիք հետևում, որ ինքնասպանությունը կանխեիք. Նիկոլ Փաշինյան

Արցախի նախագահի թեկնածուները թող ասեն՝ ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի ժառանգությունը ընդունելի՞ է, թե՞ ոչ

Վեթինգն օդի մեջ է, օլիգարխները պուպուշ գործարարներ են, սաշիկի 50 տոկոսից ձեն-ձուն չկա. Արամ Մանուկյան

Սա նախագիծ է, պաշտոնական չէ. Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ տարբերանշանի փոփոխության մասին

«Կարգին հաղորդում»-ը հիշեցի, որ ասում ա՝ ես ամեն ինչ գիտեմ ու հայտնվում ա հիմար վիճակում. Փաշինյան

Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում պետական հեղաշրջման փորձ չի եղել ու չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

Ոմանք հույս ունեն բոլորի կողմից մերժված մեկին դարձնել Արցախի նախագահ. Նիկոլ Փաշինյան

Մենք ջարդել ենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը․ Նիկոլ Փաշինյան

Բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա. Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանի մասին 100 նոր փաստերը Նիկոլ Փաշինյանից

Այստեղ զգում ես հայկական ներկայությունը. Արմեն Սարգսյանը՝ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում

ՀՔԾ խոսնակը՝ վարչապետի` ՀՔԾ «գաղտնի» այցի վերաբերյալ

Էս որոշումը, որ ընդունվել էր, ամբողջ հանրապետությունով աղմուկ էր. Նիկոլ Փաշինյան

Համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել․ Արմեն Սարգսյան

Դիտեք նաև՝ Նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին

«Ժամանակն է, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք ավելի քան 30 տարի, այն ջերմությունը, հոգատարությունը և այն մեծ գնահատականը, որ ունենք ձեր համբերատարության, ձեր արժանապատվության հանդեպ, վերադարձնենք ձեզ։ Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը, Սպիտակը, Վանաձորը և կյանք ու ուրախություն բերենք նորից»,- այսօր Գյումրիում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նշել, որ այս տարիների ընթացքում և՛ գյումրեցիները, և՛ սպիտակցիները, և՛ վանաձորցիները համբերատար տարել են իրենց բեռն ու դժվարությունը՝ սպասելով, հավանաբար, այն օրվան, երբ բոլորս միասին, կկարողանանք մեր հայացքն ամբողջությամբ ուղղել դեպի իրենց։

«Երեկ ես բախտ ունեցա մեր երիտասարդ գյումրեցիներին լսելու և ուղղակի ամբողջ հոգով ուրախանալու։ Դուք ունեք այն, ինչ ունեցել եք, այն մեծ տաղանդը, սերը հայրենիքի, երաժշտության, արվեստի նկատմամբ, որով միշտ Գյումրին հայտնի է եղել։ Այն երբեք չի կորել»,- ասել է նախագահը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Գյումրին վերակառուցելու համար պահանջվեց 31 տարի, նախագահ Սարգսյանը նշել է, որ չպետք է նաև մոռանալ պատմությունը․ 1988-ի հսկայական ողբերգության կողքին կար Արցախի ազատագրության հարցը, նորանկախ պետության կայացման գործընթացը և մեր ազգային ազատագրական շարժումը։

«1990-91 թվականներ, պատերազմ, դժվարություններ, փակված ճանապարհներ, երկիր, որը չուներ բանակ, ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է և՛ սովորեր, և՛ կառավարեր երկիրը....Սկիզբը շատ դժվար է եղել, և գնահատանքի են արժանի մեր բոլոր հայրենակիցները, որոնք այս 31 տարիներին ապրել են այստեղ՝ Հայաստանի հյուսիսում, կորցրել են իրենց ազգականներին, հարազատներին, իրենց տունն են կորցրել, ապրել են տնակներում, անբնական պայմաններում... Եթե նույնիսկ բնակարան են ստացել, միևնույն է, քաղաքը կենդանի չի եղել, որովհետև մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գնելով չեն ապրում, եթե աշխատանք չկա, եթե ընդհանուր մթնոլորտ չկա, եթե ուրախություն չկա, եթե չկա վայր, որտեղ կարող են բոլորը միասին հավաքվել և իրենց երեկոն անցկացնել։ Այս քաղաքը, Վանաձորը և Սպիտակը, հոգի են ունեցել, հոգի են ունեցել ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով, և այդ հոգին կարծես սառել էր։ Գուցե մեղավոր ենք բոլորս, որ ինչ -որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ և սեր չենք ներդրել Գյումրիում,- նշել է նախագահը։



-Հիմա ես Հանրապետության նախագահն եմ, կա նոր կառավարություն, և ընդհանրապես, կարծում եմ, մեր ժողովրդի մեջ նոր վերաբերմունք կա մեր կյանքի և արժեքների նկատմամբ։ Հիմա մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք: Ես փորձում եմ մեր բոլոր հայրենակիցներին բացատրել, , որ Հայաստանը միայն Երևանը չէ։ Հայաստանը մեր ամբողջ երկիրն է։ Իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյուրմրի, որ յուրաքանչյուր հայ՝ արտասահմանում հանգիստը և Ամանորը անցկացնելու փոխարեն գա Գյումրի։ Գյումրին առաջարկելու շատ բան ունի՝ և՛ սեր, և՛ մշակույթ, և՛ համեղ ուտելիք, և՛ ամեն ինչ։ Եկեք կառուցողական մոտենանք հարցին, որպեսզի սրանից ևս տասը տարի հետո չասենք, թե ինչու չարեցինք»։

Նա հիշել է որպես Հայաստանի վարչապետ իր առաջին այցը Գյումրի

«Երբ վարչապետ դարձա, թեև շատ երիտասարդ էի, բայց նաև շատ փորձ ունեի և շատ բան էի տեսել։ Երբ Գյումրի եկա որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, քանի որ նրանք երկար տարիներ մոռացության էին մատնվել և վատ էին ապրում։ Պատրաստ էի ամեն խոսքի, վերաբերմունքի, որ որպես երկրի վարչապետ պետք է պատասխան տայի։ Սակայն հակառակը եղավ. մարդիկ ջերմությամբ ու բարությամբ ինձ ընդունեցին։ Մի տատիկ առաջարկեց գնալ իր տուն ոչ այն պատճառով, որ ցույց տա, թե ինչ վատ պայմաններում է ապրում, այլ ՝ որպեսզի հյուրասիրի։ Նա իր սիրտը բացեց և իր ունեցածը կիսեց ինձ հետ։ Անկեղծ ասած , դրանից հետո ամեն տարի գյումրեցիների արժանապատվությունը և սերը շատ ավելի մեծ դարձավ ինձ համար, և երբ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը, երկար տարիներ մղձավանջներ ունեի։ Այնպես որ, համարեք, որ ես գյումրեցի եմ և մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ գամ մնամ այստեղ»։

 

Կարդացեք նաև՝ Քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ... Արմեն Սարգսյանի արխիվային տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին