▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համարեք, որ մենք արդեն մահացել ենք. «Սասնա ծռեր»-ի անդամ

Ա1+-ը գրում է.«Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի, Վարդան Գերավետյանի և Արամ Հակոբյանի տեսակցությունների վրա դրված արգելքները չեն վերացվի։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանը որոշեց մերժել պաշտպանական կողմի բողոքը։

Մինչ որոշման հրապարակումը, Վարդան Գերավետյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ այդ տեսակցություններն ավելի շատ պետք են իրենց հարազատներին, ընկերներին։ Նրա խոսքերով՝ իրենք անձնազոհաբար մտել են ՊՊԾ գունդ և իրենց քայլը կատարել. «Համարեք, որ մենք արդեն մահացել ենք»,- ասաց Վարդան Գերավետյանը։

Մանրամասնրը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին