Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Snoop Dogg-ի համերգի տոմսերի գներն են 37400, 28600 և 17600 դրամ: Միջին գինը կազմում է մոտ 28000 դրամ (72 դոլար): Կառավարությունը համերգի կազմակերպման համար հատկացրել է 6000000 դոլար: Որպեսզի կազմակերպիչները և պետությունը գոնե դուրս գան զրոյի վրա, պետք է վաճառվի 83000 տոմս: Հրազդան մարզադաշտի խոտածածք հատվածի և վազքուղու ընդհանուր մակերեսը մոտ 10000 քառակուսի մետր է (այդ հատվածում են լինելու հանդիսատեսները): Եթե ենթադրենք, որ մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու (ինչը պրակտիկորեն անհնար է և դրա ապացույցը անցյալ տարվա 50 Cent-ի երևանյան համերգն է, որին ներկա եղել առավելագույնը 10000 հանդիսատես), ապա մարզադաշտում կտեղավորվի առավելագույնը 40000 հանդիսատես: Հաշվի առնելով համերգի պաշտոնական կայքում ներկայացված տոմսերի գները, 40000 հանդիսատեսի պարագայում առավելագույն հասույթը կկազմի 3000000 դոլար: Այսինքն՝ կառավարության տրամադրած 6000000-ի ուղիղ կեսը: Եթե հաշվի առնենք, որ, թե երգչի հոնորարը և, թե ձայնային և լուսային սարքավորումների վարձակալության գումարները շատ հեռու են անգամ 3000000 դոլարից, կարելի է գալ ընդամենը երկու եզրակացության |
«Հանցագործության մասին հայտարարություն»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet