«Փողոցում հանդիպեցի Նիկոլին, հայտնեցի իմ դիրքորոշումը՝ նրան անվանելով դավաճան, տեղում ձերբակալեցին, ավելի ուշ բաց թողեցին: Վարչական տուգանք են ուզում գրել, թող գրեն, խնդիր չեմ տեսնում»,- լրագրող Հրանտ Սարաֆյանի հետ զրույցում ասել է «Նիկոլ, դավաճան» գոռալու համար երեկ բերման ենթարկված սփյուռքահայ կամավորական Հակոբ Բերբերյանը, ով 3 ժամ հետո ազատ էր արձակվել: Հիշեցնենք՝ Բերբերյանին բերման ենթարկելու մասին նախօրեին հայտնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Հիշեցնենք նաև, որ սփյուռքահայ կամավորական Հակոբ Բերբերյանը կալանավորվել էր 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների գործով։ 2021-ի ապրիլին նրա խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: |
«Հանդիպեցի Նիկոլին և իմ դիրքորոշումը հայտնեցի` նրան անվանելով ***». Հակոբ Բերբերյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet