Թարմացված․Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակոբին ազատ արձակեցին՝ առանց ձերբակալումից ազատելու որոշման տրամադրման։ Դա օրենքի կոպիտ խախտում է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է բողոքարկել»։ |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հակոբ Բերբերյանի էջին տեղադրված է տեսանյութ առ այն, որ նա հասցեատիրոջ ուղղությամբ գոչում է «նիկոլ դավաճան», ապա նրան ինչ-որ մեկը (հնարավոր է՝ ոստիկան կամ թիկնապահ) «դիմում է», որից հետո Հակոբի հետ կապն ընդհատվում է։ Հավանաբար՝ ձերբակալել են:
Այս պահի դրությամբ՝ Հակոբից որևէ տեղեկություն չկա…
ԼՐԱՑՈՒՄ. Պարզվեց՝ Կենտրոնի բաժնում է։ Քրիստինեն ու Ասպրամը ճանապարհին են»։