▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիպում եմ մեկնաբանությունների, որ իմ մասնակցության համար վճարել եմ, կամ միջնորդություն է եղել. Սիրուշո

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Օրեր առաջ եմ վերադարձել Լեհաստանից, որտեղ հրավիրված էի մասնակցելու ամենամյա եվրոպական փառատոնի ու նկատել եմ, որ նման միջոցառումներից հետո հանդիպում եմ որոշ մեկնաբանությունների, որ իմ մասնակցության համար վճարել եմ կամ միջնորդություն է եղել:


Ցավալի է, ինչ խոսք, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը ոմանք միայն այդպես են պատկերացնում, ու հասկանում եմ, որ նման մեկնաբանությունների մի մասն էլ միտումնավոր ու ուղղորդված է արվում:
Իրականությունն այն է, որ նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում ու հոգում են բոլոր ծախսերը` իմ ու ինձ հետ ճամփորդած թիմի:
Երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ մեկին խնդրել կամ միջնորդել, որ որևէ տեսակ միջոցառման մասնակցեմ ու առիթը չեմ էլ ունեցել, որովհետև միշտ հրավերներ եմ ունեցել և ընտրողի կարգավիճակում ես եմ եղել` որ համերգին մասնակցել, որին` ոչ:
Նման միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը չափազանց հազվադեպ է լինում, և այն, որ տարբեր երկրներից ինձ հրավիրում և մեզ բարձր մակարդակի վրա ընդունում են ինձ համար իմ գործունեության ամենակարևոր ձեռքբերումներից է, ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր քաջալերում են և հպարտանում, ովքեր չեն կորցրել լավը տեսնելու ու ասելու ունակությունը. դա մեզ համար շատ կարևոր է »:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին