▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդուրժենք, բայց ի՞նչը.ՀՀԿ-ի տեսահոլովակի գաղտնիքները

«Կարգախոսները պետք է արտացոլեն ժողովրդի ցանկությունները, ձգտումները, բայց շատ դեպքերում այդպես չէ: Նույնը նաև տեսահոլովակների դեպքում: Նրանց նպատակն է՝ հուզական երանգ ստեղծել, դրանք զուգակցել համապատասխան անձի կամ կուսակցության հետ: Օրինակ՝ ՀՀԿ-ի քարոզարշավում ընդգրկված տեսահոլովակում պրոֆեսիոնալիզմ զգացվում էր: Երիտասարդությունը հավանում էր վարչապետ Կարեն Կարապետյանի  երաժշտական կատարումը, որն էլ ներկայացվեց տեսահոլովակում: Կան նաև քողարկված ներշնչանքներ: Օրինակ՝ լինենք հանդուրժող: Շատ լավ բան է ասում.հանդուրժենք, բայց ի՞նչը, կաշառակերությունն ու թալա՞նը: Իրենց առումով դա ճիշտ է.հանդուրժե՛ք մեզ: Դա ենթագիտակցությանն ուղղված ինֆորմացիա է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին