▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանկարծ չփորձեք մեզ շանտաժի ենթակել ՝ մեր հեռախոսները լսելով․ Նիկոլ Փաշինյան

 


Ֆրանսիայում հայ  համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի համացանցում հայտնված աղմկահարույց հեռախոսազրույցին, նշել է.

«Հանկարծ չփորձեք մեզ շանտաժի ենթակել ՝ մեր հեռախոսները լսելով։ Նախ ասում եմ՝ էդ հեռախոսները լսողներին մենք արմտախիլ ենք անելու, որովհետև ինչ է նշանակում երկրի Ազգային նավտանգության տնօրենին կամ Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսը լսել, այսինքն՝ իրենք ուզում  են ասել, որ պետության մեջ պետություն կա, էդ են ուզում ասել։

Չի կարող լինել պետություն պետության մեջ, ես դա թույլ չեմ տա։ Դա մաֆիա է պետության մեջ և այդ մաֆիան ջախջախվելու է»,- ասել է Փաշինյանը։

 

Կարդացեք նաև՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ

Քննություն է տարվում` պարզելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրման դեպքի հանգամանքները

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ նոր քրեական գործ է հարուցվել

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին