▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանքերի շահագործումը խնդիրներ է առաջացնում ոչ միայն բնապահպանական, այլև առողջապահական առումով

 

Հայաստանի հանքերի շահագործումը խնդիրներ է առաջացնում ոչ միայն բնապահպանական, այլեւ առողջապահական առումով. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը։
Նրա խոսքերով՝ մետաղական հանքերի շահագործումը տրված է մասնավորին եւ նրանք պղինձ եւ մոլիբդեն են կորզում ընդամենը 65 տոկոս,մնացածը տարածվում է բնության մեջ, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում 90 տոկոս է կազմում կորզումը։
Ըստ Լ. Գալստյանի՝ այսքան հանքերի օգտագործումը Հայաստանի նման փոքր տարածքում   պարզապես հանցագործություն է։ Այժմ մենք 100,000 ՀԱ աղտոտված տարածք ունենք եւ Հայաստանում գործում է 460 հանքավայր, որոնցից 21-ը մետաղական է։ «Սա որոշ մարդկանց բիզնեսի աղբյուրն է»,- ավելացրեց նա։
Ըստ Լեւոն Գալստյանի՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն ամեն կերպ հանքավայրերի շահագործման մասին տեղեկատվությունը թաքցնում է։
«Գիտնական Հրաչյա Ավագյանին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ինֆորմացիա չէր տրամադրել` պատճառաբանելով, որ հանքի շահագործման մասին ինֆորմացիան երկրաբանական գաղտնիք է պարունակում: Եթե հանքավայրի շահագործումը որոշ մարդկանց համար երկրաբանական գաղտնիք է, ապա ինչպես կարելի է խոսել տեղեկատվության ազատության մասին»,- ավելացրեց բնապահպանը։
Իսկ որոշ քաղաքներում՝ Ալավերդիում, Ախթալայում եւ Քաջարանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնտեղ շատ են ծանր մետաղները ։
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Լիլիթ Սահակյանը կարեւորում է իրավիճակի մասին տեղեկատվության տրամադրումը։ Նրանք հետազոտություններ են կատարել եւ փաստել,որ թեեւ արդյունքները մտահոգիչ են, սակայն ՏԻՄ-երն անճար են։
Իսկ քաղաքացին իրազեկված չէ, թե այս կամ այն հանքի շահագործումը մեզ ուր է տանելու եւ այն բնապահպանական ու առողջապահական ի՞նչ ռիսկեր է պարունակում:

Այժմ մենք 100,000 ՀԱ աղտոտված տարածք ունենք եւ Հայաստանում գործում է 460 հանքավայր, որոնցից 21-ը մետաղական է։ Հայաստանի հանքերի շահագործումը խնդիրներ է առաջացնում ոչ միայն բնապահպանական, այլև առողջապահական առումով. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը։

Նրա խոսքերով՝ մետաղական հանքերի շահագործումը տրված է մասնավորին և նրանք պղինձ եւ մոլիբդեն են կորզում ընդամենը 65 տոկոս, մնացածը տարածվում է բնության մեջ, մինչդեռ քաղաքակիրթ երկրներում 90 տոկոս է կազմում կորզումը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին