▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրահավաք կառավարության շենքի դիմաց

Թարմացված․ «Մենք միասին հսկայական գործ ունենք անելու։ Չեմ ուզում վախեցնել, բայց ասեմ, որ օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընթացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է՝ Արցախը դատարկվում է: Մեր անելիքը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Սա աթոռի խնդիր չէ, Հայաստանի լինել-չլինելու խնդիր է։ Հենց այդ նպատակով պետք է առանց երկմտելու ու վարանելու ամենօրյա ռեժիմով պայքար մղենք, որպեսզի Երևանը չդառնա խրամատ, որպեսզի Երևանը Շուշիի օրը չընկնի»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը։

Թարմացված․ «Մենք միասին պետք է առավելագույն անկեղծություն ու փոխադարձ վստահություն ցուցաբերենք, այլ տարբերակ չկա։ Խոսքը՝ գլխավոր պատասխանատվություն վերցնելն է։ Ես արդեն ասել եմ, որ այդ պատասխանատվությունը վերցնող կա, մնում է միասնական և համատեղ ջանքերով իրականացնել մեր անվտանգության ապահովումը։ Հիշեք ժամկետը՝ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչը որ նախապես պայմանավորվել է Ալիևի ու Էրդողանի հետ։ Արդեն գիտենք, թե ինչպես են գործում մեր թշնամիները՝ նախապես անոնս են անում, հետո՝ անցնում են գործի։ Եթե պայքար չմղենք, կարող ենք կորցնել Սյունիքը, հետո՝ ողջ Հայաստանը։ Բայց մենք դատապարտված ենք հաղթանակի ու միասնական ջանքերով պետք է ապահովենք հաղթանակը: Եթե այստեղ հավաքվի 100 հազար մարդ, ապա մինչև հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական։ Դրան պետք է գնալ»,- իր ելույթում ասաց Թևանյանը։

Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութերն ու ինֆորմացիան այս հղում թարմացվում է

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին