▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը. Ալեն Սիմոնյանի արձագանքը սպասվող հանրահավաքին

Կարծում եմ, որ հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը: Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ու թքած, որ հանրահավաքի պատճառով եկած մարդկանց մեծ մասը կարող են ու, ցավոք, ամենայն հավանականությամբ, կվարակվեն կորոնավիրուսով:

Ամեն բան քրեական գործով մեղադրվողի քաղաքական պաշտպանության և հարցի քաղաքականացման համար»,- գրել է նա եւ ավելացրել.

«Ժողովրդի համա՞ր, ժողովրդի հե՞տ»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները հայտարարել են՝ հոկտեմբերի 8-ին հանրահավաք կազմակերպելու մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին