▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականներին ասել եմ՝ լավ եմ արել...Փոստանջյանը՝ Բագրատյանին

 Հրանտ Բագրատյանը զանգահարել է Զարուհի  Փոստանջյանին այն ժամանակ, երբ վերջինս երեկոյան Երևանում բուկլետներ էր բաժանում:  Նախկին վարչապետն հարցնում էր Զարուհու  Փոստանջյանի ընտրական ծրագրում իր «100 քայլ» աշխատանքի որոշ դրույթների ընդգրկման շուրջ առաջացած քննարկումների մասին, ինչին Երևանի քաղաքապետի թեկնածուն պատասխանել է. «Հանրապետականներին ասել եմ՝ լավ եմ արել, որ  Հրանտ Բագրատյանի գիտական միտքը օգտագործել եմ իմ տնտեսական ծրագրի կազման ժամանակ»:

Դրանից հետո կարծես Հրանտ Բագրատյանը հաջողություն է մաղթում Զարուհի Փոստանջյանին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում: 

Հիշեցնենք, որ նախընտրական բանավեճերից մեկի ժամանակ ՀՀԿ-ականները Փոստանջյանին մեղադրել էին Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրում Հրանտ Բագրատյանի «100 քայլ»  աշխատանքից հատվածներ ներառելու մեջ։

Կարդացեք նաև՝ «Ой, боже мой...». Ինչու՞ զարմացավ տիկինն ու ի՞նչ շշնջաց նրա ականջին Զարուհի Փոստանջյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին