▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային ռադիոյի փոխտնօրենն ու իր զինակիցներն աղոթում են, որ կառավարությունը կորցնի Արցախը և իշխանությունը զիջի ՀՀԿ-ին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիկա Թումանյանի գրառմանը:

Նա մասնավորապես գրել է. «Լուսանկարում պատկերված կինը Լիկա Թումանյանն է՝ Հանրային ռադիոյի փոխտնօրենը:

Տիկին Թումանյանը վերջին տարիներին խոնարհ ու հեզ ծառայել է ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին՝ սպասարկելով նրանց շահերն ու քաղաքական հետաքրքրությունները: Լինելով հակահեղափոպական՝ նա մշտապես ծաղրել ու հեգնել է ընդդիմադիրներին: Ավելին՝ տիկինը նաև աչքի է ընկել հակասոցիալական գործունեությամբ՝ սոցիալական արդարության գաղափարը փոխարինելով կեղծ բարեգործությամբ:

Հեղափոխության հաղթանակն ու Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումը մեծագույն հարված հասցրեցին Լիկա Թումանյանին և ՀՀԿ-ի մյուս պրոպագանդիստներին (փղերին): Ներկայումս նրանք ցայտնոտի մեջ են ու ջանք չեն խնայում հեղափոխության գաղափարն ու կառավարությանն արժեզրկելու համար:

Image may contain: 1 person, suit

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այդ ճանախարհին Լիկա Թումանյանն ու նրա ընկերները կանգ չեն առնում նույնիսկ ամենանվիրական ու զգայուն արժեքները շահարկելու առջև:

Այս դեպքում շահարկման թիրախ է դարձել Արցախը: Տիկինն իր մի գրառմամբ ակնարկել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Արցախը, իսկ նրանց թիմին կցված ֆեյքերն ու լրատվականները ապատեղեկատվություն են տարածում, իբրև թե վաղ թե ուշ Փաշինյանն իսկապես հանձնելու է Արցախը:

Հիմա այս մարդկանց հետ մենք ի՞նչ լեզվով խոսենք: Փաստորեն նրանք օր ու գիշեր աղոթում են, որ կառավարությունը բանակցություններում պարտվի, կորցնի Արցախը և դրանից հետո վերածվելով քաղաքական դիակի՝ իշխանությունը զիջի ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ Լիկա Թումանյանն ու նրա ընկերները թքած ունեն բոլոր արժեքների վրա, պետությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, Արցախի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը նրանց համար գրոշի արժեք չունեն: Կարևորն այն է, որ Փաշինյանը ձախողվի, կորցնի Արցախն ու իրենք հանգիստ օգտվեն առիթից:

Ավելին՝ Հանրային ռադիոյի փոխտնօրենն ու իր զինակիցները պատրաստ են նույնիսկ դիմել Մոսկվայի օգնությանը, միայն թե Նիկոլը պարտվի, ինքիշխանությունն արժեք չունի, կարևորը Նիկոլի չեզոքացումն է:

 

 

 

 

 

 

 

 

Հարգելի, տիկին, հիշե՛ք, կառավարությունն ու Փաշինյանը ձախողվելու որևէ շանս չունեն, իսկ Արցախը գոնե այս իշխանությունների օրոք ամուր է ու պաշտպանված: Ամեն դեպքում նոր իշխանության կազմում բանակից տուշոնկա գողացողներ չկան: Հիշե՛ք, դուք պարտվել եք»:

Հիշեցնենք, որ Լիկա Թումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որը համացանցային օգտատերերի քննադատությունների կենտրոնում է  հայտնվել:
Նա մասնավորապես գրել էր. «Դու կգաս իշխանության համաժողովրդական ալիքի վրա ու կհռչակես մարդկային սկզբունքները կառավարման հիմք
Դու կհռչակես զրո կոռուպցիա և օրենքի գերակայություն սկզբունքը
Դու կասես. ես բարիշում եմ բոլոր հարևանների հետ՝ առանց նախապայմանների
Դու կխոստանաս տնտեսական թռիչքաձև աճ ու պարտքերի մարում
Բայց պատմության մեջ կմնաս միայն որպես մարդ, որը հանձնեց Արցախը:
Ասածս ինչ ա. աշխատեք էնպես անել, որ ոչ մեկիդ անունը՝ ցանկացած կառավարության օրոք, չտեղավորվի այս 5 տողի մեջ: Թող դրանք մնան որպես ռազմահայրենասիրական շիզոֆռենիայի չիրականացված բարբաջանք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին