▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրային խորհրդի նախագահին վայել պահվածք չէր․ Արծրուն Պեպանյան

Հրապարակախոս, Հանրային խորհրդի անդամ Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որպես Հանրային խորհրդի անդամ չեմ ողջունում այդ խորհրդի նախագահի պահվածքը, երբ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան կապակցությամբ հրապարակայնորեն ասել էր, թե՝ «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, "գիշերը" թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»: Հետագայում պարոն Սաֆարյանը հանդես եկավ պարզաբանումով, թե իր գրառումը հասարակությանը սև-սպիտակի բաժանելու ակնարկ չի ունեցել, այլ հանրահայտ Մաֆիա խաղի սև-կարմիրի կամ ազնիվներ-հանցագործներ ակնարկն ուներ, բայց և այնպես նրա գրառման հանրային արձագանքները, որոնք մեծ ստվեր են գցում Հանրային խորհրդի վրա, հուշում են, որ գրառումը, մեղմ ասած, տեղին չէր, հաշվի չէր առնում երկրում առկա գերլարված քաղաքական իրավիճակը և վայել չէր Հանրային խորհրդի նախագահին։ Որպես խոսքերիս հավաստում, ներկայացնեմ հատված հանրային մի արձագանքից՝ դուրս թողնելով պարոն Սաֆարյանին ուղղված վիրավորական արտահայտությունները. « Չգիտեմ ով ոնց է պատկերացնում Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը, բայց կարծում եմ կառույցի անունն արդեն հուշում է իր առաքելության իմաստը։ ... Վերին ցինիզմով մաֆիա խաղալ պետականամետ գործչի մահվան առիթով, դա ուղղակի խոսում է նրա (Ս. Սաֆարյանի) անարժեհամակարգ լինելու մասին։ Հանրային խորհրդի նախագահն իմ խորին համոզմամբ պետք է լինի առաջին հերթին այնպիսին, որ կարող է օրինակ ծառայել հանրության բոլոր շերտերի համար»: Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ, որը որպես նախագահ վարում էր պարոն Սաֆարյանը, ես տագնապ հնչեցրի, որ երկրում առկա է քաղաքական վտանգավոր ու օրեցօր ահագնացող լարվածություն, որը սպառնում է պետության գոյությանը, և առաջարկեցի, որպեսզի Հանրային խորհուրդը, ելնելով օրենքով իրեն տրված լիազորություններից, օրակարգային դարձնի թշնամացած քաղաքական բևեռներին քաղաքակիրթ բանավեճի հուն փոխադրելու ուղիների որոնումը: Այդ խնդիրն այսօր էլ կա, այն հիմա ավելի սուր է, քան շաբաթներ առաջ, և Հանրային խորհրդի նախագահը պարտավոր է իր վարքով նպաստել այդ խնդրի լուծմանը և ոչ թե անզգույշ քայլերով շիկացնել կրքերը:

Ի դեպ, այս առիթով, «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ շատ էի ուզում գրել, բայց չգրեցի, որովհետև վստահ էի, որ չեմ կարողանալու զսպել ինձ և գրառմանս մեջ օգտագործելու եմ այդ տեսակին ամենաբնորոշ բառերը, բայց այսօր կարտահայտեմ մտահոգություններս.

Երեկ բոլորս ցավով տեղեկացանք Գեորգի Կուտոյանի անժամկետ մահվան մասին։
Ես կարծում էի, որ լուրը պետք է ցավով ընդունեն բոլորը, որովհետև խոսքը գնում է պետականամետ գործչի մասին, ով եղել է մեր երկրի ամենակարևոր պաշտոնյաներից մեկը, բայց անգամ այս իրավիճակում եղան մարդիկ, ովքեր շարունակեցին ատելության քարոզի իրենց «առաքելությունը»:
Այս անգամ կանրադառնամ նրանցից ամենակարևոր օղակներից մեկը «ղեկավարողին»` Ստյոպա Սաֆարյանին.

Չգիտեմ ով ոնց է պատկերացնում Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը, բայց կարծում եմ կառույցի անունն արդեն հուշում է իր առաքելության իմաստը։ Այսօր այդ կարևորագույն օղակը ղեկավարում է մեկն, ով անգամ արժեհամակարգ չունի, բազմաթիվ են նրա կատարած քայլերը, որոնք ապացուցում են խոսքերս, բայց այս մեկն, այն էլ արդեն Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, արդեն հատեց բոլոր սահմանները։ Վերին ցինիզմով մաֆիա խաղալ պետականամետ գործչի մահվան առիթով, դա ուղղակի խոսում է նրա անարժեհամակարգ լինելու մասին։

Հանրային խորհրդի նախագահն իմ խորին համոզմամբ պետք է լինի առաջին հերթին այնպիսին, որ կարող է օրինակ ծառայել հանրության բոլոր շերտերի համար, իսկ այս մարդն ինչ օրինակ պետք է ծառայի մեզ` երիտասարդներիս, ի՞նչ, պետք է նրանից սովորենք, թե ինչպես կարելի է ատելություն սերմանե՞լ կամ սոցցանցերում ինչպես կարելի է ավելի առաջադեմ հայհոյանքներով վիրավորել մեկ այլ ՀԱՅի, ով ընդամենը այլ կարծիք ունի։
Ինչևիցե, ցավալի է, որ այդ կարևորագույն օղակը հանձնվել է անբարո վարք ունեցող և արժեհամակարգից զուրկ մեկին...

Հ.Գ. Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին և մտերիմներին...
Աստված հոգին լուսավորի»։

Ինքը՝ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որին կարող եք ծանոթանալ ստորև․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին