▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ դռները բաց են Ադրբեջանի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ դռները պետք է բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Այս մասին Իզվեստիային տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռուդենկոն։

«Միակ բանը, ինչը կարող է սահմանափակել անդամակցությունը,  կազմակերպության որոշակի դրույթներն են, որոնց համապատասխան ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջեւ դիվանագիտական հարաբերությունների առկայություն։ Առայժմ նման հարաբերություններ չկան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Երբ դրանք լինեն, մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ էլ հարցը կարող է մտնել գործնական հարթություն այս կամ այն ձեւով»,- նշել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին