▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հապշտապ հողեր հանձնելու մասնագետը քո ղեկավարն է․ Մամիջանյանը՝ Ռուբինյանին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե Ռուբեն Ռուբինյանը լիներ Հայաստանի каламбур-ի հավաքականի հարձակվողը՝ ես հանգիստ կլինեի, որ ոսկի մեդալը մերն է լինելու: Բայց քանի որ նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեր երկրի հատուկ ներկայացուցիչն է՝ ես խիստ անհանգիստ եմ այն փաստով, որ նա չի կարողանում ընկալել Նախագահ Սարգսյանի այսօրվա տված մեկնաբանությունը:

Հապշտապ հողեր հանձնելու մասնագետը քո ղեկավարն է, ինչպես նա արեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված և դրանում չներառված հայկական տարածքների հետ, իսկ այ փաթեթային տարբերակը ենթադրում է, որ պայմանավորվածությունները իրականացվելու են հաջորդաբար, տարբեր ժամանակային ֆազաներում, ՓՈՒԼերում, սակայն դրանց մասին պայմանավորվածությունները ընդունվելու են ՓԱԹԵԹով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին