«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Արդեն երկու օր է տարբեր մարդկանցից նամակներ եմ ստանում ովքեր պատմում են իրենց հետ կապված միջադեպերի մասին, ինչպես նաև ցանկանում են բացատրություններ լսել այդ մասին:
Չէի խոսում, որովհետև ինքս ինձ խոստացել էի հարգել մեր անմեղ զոհերի հիշատակը: Նամակներից մեկում ասվում է, որ իր հարազատներից մեկը մահացել է ինֆարկտից, և երբ դին տարել են դիահերձարան, այնտեղ հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից:
Չնայած նրան, որ հարազատները հրաժարվել են գումարից, այնուամենայնիվ մահը ներկայացվել է որպես կորոնավիրուսով վարակված: Մյուսը` երեխան 1,5 տարեկան է և ջերմել է: Եվ երբ մայրը զրուցել է մանկաբույժի հետ, վերջինս հորդորել է երեխային չտանել բուժհաստատություն, քանի որ ԱՆ-ից հրահանգ կա ցանկացած ջերմողի, անկախ ախտորոշումից, գրանցել որպես վարակակիր:
Բացի այս ամենից հիշում եք չէ Մարալիկցի հղիի պատմությունը: Չգիտեմ արդեն մարդկանց ինչպես հանգստացնել, ինչպես բացատրեմ իրողությունը: Միայն մի բան կարող եմ ասել Թորոսյան բավական է ազգիս խաբես, բավական է
հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է հիշիր մուլտ ֆիլմը «Золотая антилопа»-ն և պատկերացրու ավարտդ»:
Նշենք, որ երեկ էլ ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը հետևյալ գրառումն էր կատարել․
Ես այսպիսի հարցադրում եմ կատարել․ «Լսե՞լ եք, որ բնական մահով գնացած մարդկանց հարազատների կոչ են անում որոշակի գումարի դիմաց համաձայնուել որ գրուի, թէ մահը թագաժահրից է․․․»
Հայկական պարբերականներից մէկը իմ այս հարցադրումը ներկայացրել է որպէս ուղղակի խօսք՝ յայտարարութիւն (չակերտների մէջ վերցնելով) այս տեքստով.
««Բնական մահով գնացած մարդկանց հարազատների կոչ են անում որոշակի գումարի դիմաց համաձայնվել, որ գրվի, թե մահը կորոնավիրուսից է». Պարույր Հայրիկյան»
Այդ պարբերականն ինքը գիտէ իր նպատակը, բայց ակնյայտ է, որ խեղաթիւրել է խօսքս։ Աստուած իրենց հետ․ այսպիսի լակօտութիւններ այնքաաան եմ տեսեեեել․․․․
(պարբերականի անունը հանեցի, որովհետեւ կարծես, զգալով իրենց սխալը, հանել են կեղծ յայտարարութիւնը․․․․)