▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարազատներիս գտնելու համար 59 դիակ զննեցի»․ Նանար Պողոսյան

Արցախցի իրավաբան, գրող Նանար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի դիահերձարանի մոտակայքի օդում բառի ուղիղ իմաստով տղաների արյան հոտն է, որովհետև լույս չլինելու պատճառով ոչ սառնարաններն են հերիքում, ոչ էլ արդեն սառն է պահում: Մարդիկ ստիպված հողին են հանձնում իրենց ընկերներին, էլ չեն սպասում, որ հարազատը՝ անգամ մորը, շրջափակումից հանեն ու բերեն իրենց երեխաների վերջին հրաժեշտին:
Ու ես թուրքից չեմ նեղանում, ես հայ դավաճաններից եմ նեղանում: Արցախն ազատագրած՝ անմահացած հորս ու իմ, եղբորս, իմ ընտանիքի պայքարը, անգամ 44-օրյայի ժամանակ իմ դուրս չգալը, էսպիսի Արցախի համար չէր, անիծվեք դուք: Աղոթեք, որ ողջ չմնամ, թէ չէ անուն առ անուն դավաճանների ցուցակով պատմության գիրկն եմ ձեզ գցելու իմ հետագա գրքերում:
Ու չասեք իբր հիմա միասնանալու ժամանակ է, Արցախս կորցնելուց հետո թքած՝ կմիասնանաք թե ոչ, եթե 30 ու անց տարիներ միասնական չենք եղել, հիմա թքած, թե ով ինչ է մտածում, ուզում եմ իրար ուտեք, ուզում եմ գժվեք, խելագարվեք, որ ինձ հասկանաք: Անթասիբնե՛ր:
Հարազատներիս գտնելու համար 59 դիակ զննեցի, որտեղ մի պապիկ մոտեցավ, թե մեղք ես բալես, գնա տուն, ջահել աղջիկ ես, դու դեռ երեխա պիտի ունենաս, ինչու դու ես եկել, ձեր տան տղամարդկանց ասա թող գան փնտրեն, ասացի՝ պապի ես մեր տան տղամարդկանց եմ փնտրում ու փնտրելուց բախվեցի եղբորս ընկերոջը՝ կատակասեր, դրական, կյանքով լեցուն Վիտալիին, ում առաջ հազար անգամ հաց եմ դրել մեր տանը, ում երբևէ չեմ պատկերացրել, որ կտեսնեի այդ վիճակում, ում տարանք հողին հանձնեցինք, ում մայրը չկարողացավ կես ժամվա ճանապարհը կտրեր, քանի որ շրջափակման մեջ է ու գար որդուն վերջին հրաժեշտ տար:
Անիծվեք ու անորդի մնաք դուք հայ դավաճաններ:
Բա մինչև Արցախը հանձնելու վերջին օրը գեներալների կոչումներով էին զբաղված զզվանքներ, անասուններ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին