▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարբած ծանրամարտիկն ընկնում է՝ իր հետ գետնին տապալելով Միխայիլ Գալուստյանին

Բազմիցս  սկանդալների և զավեշտալի իրավիճակների մեջ հայտնված և իր հարբեցողությամբ հայտնի ռուսաստանցի ծանրամարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն հերթական անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Այս անգամ զավեշտալի միջադեպ է  տեղի  ունեցել Մնևնիկիի հրաձգարանում: Ծանրամարտիկը գնացել էր  ընկերների հետ սթրայքբոլ խաղալու, որոնց թվում է նաև  հայազգի դերասան, շոումեն  Միխայիլ Գալուստյանը:

Տեսանյութում հստակ երևում է, որ Եմելյանենկոն խիստ անսթափ վիճակում է և հազիվ է կարողանում կանգնած մնալ: Անգամ ինչ-որ բան է ասում հայերի մասին, հավանաբար անպարկեշտ արտահայտություններ:

Աթոռից վեր կենալով՝ հարբած ծանրամարտիկը դժվարանում է  մի քանի քայլ անել: Այդ պահին Միխայիլ Գալուստյանը, հենվելով նրա ուսին, փորձում է պահել նրան, սակայն ծանր քաշային Եմելյանենկոն կորցնում է հավասարակշռությունը և իր հետ գետնին է տապալում նաև Միխայիլ Գալուստյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին