▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարց բոլոր քպ-ականներին՝ Ի՞նչ շահեցիք այս սատանայահաճո քայլով»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսաւր մեռելոց է եւ մինչեւ դ-երի իշխանութեան գալը հայ մարդն այսաւրուայ փոխարէն աշխատում էր նախորդ կամ յաջորդ շաբաթ աւրը։ Եկան սատանայի սպասաւորները եւ որոշեցին «նախկինների» այս «սխալ»-ն ուղղել ու մարդկանց ստիպել տաւնական կիրակի աւրը դարձնել հանգուցեալներին այցելելու աւր։
Հարց բոլոր քպ-ական դ-երին․ ի՞նչ շահեցիք այս սատանայահաճոյ քայլով, ի՞նչ առաւելութիւն ստացաւ հայ մարդը։
Ա, մոռացայ, ձեզ հետաքրքրողը չարն ու չարիքն է, պատկերաւոր ասած՝ սատանան։ Այ, նա հաստատ «կայֆ» ապրեց, որ դուք հայրերի աւանդներով ապրել սկսող հայ մարդկանց էլի մղձավանջ տեղափոխեցիք։
Իդիոտիկներ, գոնէ տեղեա՞կ եք, որ ծնողների սխալների համար նաեւ զաւակներն են պատասխան տալիս ․․․ Երբ դեռ այս կեանքում տառապանքների մէջ կը լինեք, յիշեք, որ հայրերին ու մայրերին ՝ ի վերջոյ Արարչին դէմ գնալու համար եք նաեւ պատժւում․․․»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին