Այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր արտահայտած մտքերին, որը բուռն քննարկումների առիթ էր դարձել, ասել է.
« Հարց չկա, միտք եմ ասել, տեսակետ եմ ասել, ես իմ տեսակետին տեր եմ մինչև վերջ, բայց ոչ թե կցկտուր, երկու տող այստեղից, երկու տող այնտեղից ներկայացնեն: Ոչ թե մեր ասածը վերցնեն, կտոր-կտոր կտրտեն, ինչ-որ մասեր հանեն, մի մասը դնեն, դրանով երկիր չես կառուցի: Պետք է այս վիճակից դուրս գալ, դրա համար պետք է լսել, թե ում առաջարկն է լավը: Մեկ է այս վիճակից դուրս ենք գալու, բայց գոնե եղած կորուստներով կարողանանք սահմանափակվել»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում լրագրողի հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունների պարապուրդի մատնված աշխատողների աշխատավարձերը վճարվում են, Գագիկ Ծառուկյանը պատասխանել էր.
«Բայց ես խի պետք է վճարեմ, ուզում եմ հասկանալ: Պետությունը արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել, ոչ մեկը իրավունք չունի ավելորդ գործ կատարելու, պետությունը պարտավոր է որպես ընտանիքի հայր, մտածի իր ժողովրդի, թոշակառուի, աշխատողի մասին: Ով որոշում ընդունել է, նա էլ պետք է վճարի»:
Ինչ վերաբերում է «Շանգրի լա» խաղատանը, Ծառուկյանն ասել էր.
«Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա»:
ԲՀԿ խմբակցության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Դիտեք նաև` Ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա. Ծառուկյանը չի վճարելու իր աշխատակիցներին պարապուրդի համար