▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարց է՝ ով ո՞ւմ շվաքով է մասնակցել ընտրություններին». Գորգիսյանը՝ Պապիկյանի մասին

ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հասցեին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարություններին, որում վերջինն ասել է, որ Մարուքյանը կարմիր գծերն անցել է և նշել, որ այս ընտրություններին այլևս չի լինելու այնպես, որ Փաշինյանի շվաքի տակ հայտնվեն խորհրդարանում, Գորգիսյանն ասաց․

«Պետք է Պապիկյանին հիշեցնենք, որ երբ «Ելք»-ով 2017 թվականին մասնակցում էինք ընտրություններին, ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը, և Սուրեն Պապիկյանը, ի թիվս ՔՊ վարչության այլ անդամների, ընտրել է Էդմոն Մարուքյանին։ Հետևաբար, այստեղ հարց է, թե ով ո՞ւմ շվաքով է մասնակցել ընտրություններին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին