Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին, որում Սահմանդրությունում փոփոխությունների նախագիծն է, նշել է.
«Եթե ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմի ՍԴ՝ վիճարկելով ԱԺ որոշումը կամ ՀՀ նախագահի հրամանագիրը, ապա ՍԴ-ն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է այս գործընթացը կասեցնել, թե ոչ»։
Իսկ թե իշխանությունները կդիմե՞ն Վենետիկի հանձնաժողովին, թե՞ ոչ, Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ հարցը քննարկման կարիք ունի.

«Գիտեք կան հարցեր, որոնք վերաբերում են Սահմանադրությունում փոփոխություններին, որոնք անպայման չի ներկայացնել միջազգային փորձաքննության։ Ես հիմա չեմ բացառում կամ էլ հաստատում, թե նախագիծը միջազգային փորձաքննության ներկայացնելու անհրաժեշտություն կա, բայց օրինակ՝ եթե իքս պետությունը որոշել է փոփոխություն կատարել իր օրհներգում, կամ մայրաքաղաք փոխել, ապա իմ կարծիքով այս կարգի նախագծերը պետք չէ ուղարկել միջազգային փորձաքննության։ Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ են անհրաժեշտ, հասկանալու մեր և Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները այս կարգի նախագծերը փորձաքննության ներկայացնելու համար»,- նկատել է Վլադիմիր Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Դիտեք նաև՝


