▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարևան ազգն Աստծո կողմից ստեղծվել է ուրիշի ունեցվածքին տիրելու համար

«Մասնակցել եմ Ադրբեջանում տեղի ունեցած ցույցերին՝ փորձելով հասկանալ նրանց տրամադրվածությունը. հասկացել եմ, որ նպատակադրված են վերացնել հայերին: Այս գրքով ցանկացել եմ վերականգնել հասարակական-քաղաքական միջավայրը»,-ասում է «Բաքուն և հայերը: Հակահայկական քաղաքականությունը և հայերի էթնիկ մաքրումն Ադրբեջանում» գրքի հեղինակ, մանկավարժ, մաթեմատիկոս Յուրի Բաղդասարյանն ու շարունակում.

«Հայերը եղել են պատվի տեր մարդիկ, որոնք կառուցել, սիրել են Բաքուն, բայց արժանացել են տեղացիների նախանձին, ջարդին ու վտարմանը: Հարևան ազգն Աստծո կողմից ստեղծվել է ուրիշի ունեցվածքին տիրելու համար:  Գրքում ներկայացնում եմ Բաքվի 400 հազարից ավելի կազմող հայ համայնքը, Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայկական ջարդերը, այն, թե ինչպես են քարտեզի վրա նշել այն տեղերը, որտեղ հայեր են ապրել ու ասել են՝ գնացեք, կոտորեք»: 

Մոտ 52 տարեկան էի, երբ տեղափոխվեցի Երևան: Սումգայիթյան դեպքերից հետո էլ, թեև ՀՀ քաղաքացի էի, բայց շարունակում էի Բաքվում մնալ, քանի որ այնտեղ էի աշխատում: Բայց երկար չէի կարող մնալ այնտեղ, քանի որ վտանգը շատ մեծ էր, ընտանիքս էլ արդեն Երևանում էր»:
Յ. Բաղդասարյանը մասնակցել է նաև Ադրբեջանում տեղի ունեցած ցույցերին՝ փորձելով հասկանալ նրանց տրամադրվածությունը. հասկացել է՝ նպատակադրված են վերացնել հայերին: Երևան տեղափոխվելուց հետո նա աշխատել է Չեխովի անվան դպրոցում. «80-իս մոտենալիս հետադարձ հայացք կատարելու անհրաժեշտություն զգացի, որ հեռանալիս պարտքի զգացում չունենամ: Այս գիրքը գրելուց հետո մի փոքր թեթևացա: Թղթին եմ հանձնել այն, ինչ տեսել եմ, լսել և զգացել»

Հեղինակի խոսքով՝ Բաքվում, երբ ձևավորվեց հայ համայնքը, հայերը դեպի ուսումն էին ձգտում.

«Գրքում ցույց եմ տալիս հայ ինտիլիգենցիայի աշխատանքը: 1927 թվականին Բաքու է գալիս Չարենցը: «Կոմունիստ» թերթը գրում է, որ նա 2 տարի պետք է աշխատի, բարձրացնի գրողների ոգին: Չարենցն 8 ամիս աշխատեց: Վերադառնալով  Հայաստան՝ կապը պահպանեց ադրբեջանցի գրողների հետ, ու երբ նրանցից մեկը՝ Մուշվիգը, գալիս է Հայաստան, գնում են կոնյակի մառանները տեսնելու, սա տակառներից մեկի վրա գրում է.

Տակառներ, տակառներ, տակառներ,

Առանց ձեզ կյանքը դատարկ կլիներ:

Չարենցն ավելացնում է.

Ճիշտ ես ասում, պոետ եղբայր.աշխարհը դատարկ կլիներ, բայց մեր գլուխները հանգիստ կլինեին»:

Յուրի Բաղդասարյանը պատմում է՝  մոտ 52 տարեկան էր, երբ տեղափոխվեց Երևան, աշխատել է Չեխովի անվան դպրոցում:

«80-ին մոտենալիս հետադարձ հայացք կատարելու անհրաժեշտություն զգացի, որ հեռանալիս պարտքի զգացում չունենամ: Այս գիրքը գրելուց հետո մի փոքր թեթևացա: Թղթին եմ հանձնել այն, ինչ տեսել եմ, լսել և զգացել»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին