▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի դուստրը՝ հպարտ ու արժանապատիվ, ոչ մի կերպ չկարողացավ ընկալել Շուշիի «առումը», Արցախի դավաճանական հանձնումը

Անահիտ Եսայանը 2020թ. նոյեմբերի 20-ին՝ Ռիտա Սարգսյանի մահվան օրը, գրել է.

«Դեռ տարիներ առաջ՝ 2011-ին, երբ զրուցում էինք, հարցրեցի՝

– Ի՞նչը չեք ների երբեք

Ասաց՝

– Դավաճանությունը: Չեմ սիրում սև ցուցակ պահողներին, դա ուժի մասին չի խոսում: ՈՒժեղ է նա, ով սպիտակ ցուցակ է պահում: Թե չէ` սև ցուցակ ով ասես կարող է պահել, դժվարը բարությամբ բուժելն է: Այս մեթոդով մարդկանց բուժել սովորեցրել է հայրս, ում երախտապարտ եմ:

․․․Ռիտա Սարգսյանը հեռացավ այսերկրային կյանքից, գնաց՝ միանալու Արցախյան հերոսամարտի հրեշտակներին։ Արցախին ուղղված թշնամու ու թշնամական ամեն զարկն իր սրտին էր ուղղված։ Արցախի դուստրը՝ հպարտ ու արժանապատիվ, ոչ մի կերպ չկարողացավ ընկալել Շուշիի «առումը», Արցախի դավաճանական հանձնումը։

Ինքը մնաց իր ազատ Արցախի հետ, քանզի սրտից ու հոգուց պոկված իր լույսերն անմնացորդ էր շաղ տվել Արցախի հողին։

Անասելի զգայուն, խորը, հարազատ մարդ, զվարթունների լույսը՝ իջնի հոգուդ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին