▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի՛ համաքաղաքացիներ, այս աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը համացանցում տեսանյութ է տարածել, որտեղ աղբամանից հանվում են մեծ քանակությամբ քարեր՝ նշելով, որ աղբամանները պետք է օգտագործել կենցաղային աղբի համար։

«Հարգելի համաքաղաքացիներ, այս աղբամանները նախատեսված են կենցաղային աղբի համար։ Խնդրում և հորդորում ենք խնայողաբար վերաբերվել ՁԵՐ իսկ գույքին։ Այս շինաղբի դեպքում, եթե մենք չնկատեինք, կունենաինք կոտրված աղբաման և կոտրված աղբահանության մեքենա»,- նշված է տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին