▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարգելի Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք, ասում եմ լրջորեն և պաշտոնապես. Փաշինյան

«Հարգելի Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք: Ասում եմ լրջորեն եւ պաշտոնապես»,-գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

 

Հիշեցնենք, որ կայքերից մեկի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ մեկնաբանելով իրեն ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել» արտահայտությունը ամոթալի է, ասել է. «Ես ցանկացած խոսակցության պատրաստ եմ, բայց այդ մակարդակի արտահայտությունների չեմ ուզենա անդրադառնալ, ամոթ Է: Ինքը անմակարդակ զրույց է անցկացնում, ես դրան պատրաստ չեմ»…

 

 

 

 

 

 

 

 

Նա հավելել է, որ աշխարհի բոլոր կենտրոններում այս ինֆորմացիային տեղյակ են, միայն մեր ժողովուրդն է անտեղյակ. «Իմ տեղեկությամբ այդպես է, երանի թե սխալվեմ, բայց դա է իրականությունը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ամոթալի հայտարարություններ են հնչում. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել:

 

 

 

 

 

«Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք էդ կողմից, մենք էս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձեւով: Բայց նաեւ ուզում եմ ասել. Եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը եւ հայ ժողովուրդը ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի պատրաստ են կանգնել մինչեւ վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,-հայտարարել է Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին