«Իմ քայլը» դաշինքի անդամները` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են քարոզարշավը:
Այսօր նրանք լինելու են Լոռու մարզում` այցելելով մի քանի քաղաքներ:
Վանաձոր կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այսօր Վանաձոր մտնելիս տեսա Վահրամ Բաղդասարյանի պաստառը՝ «Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, քվեարկիր Հանրապետականին»: Ես ուզում եմ հայտարարել, որ ՀՀԿ-ն իր իշխանության տարիներին թե արտաքին, թե ներքին քաղաքականության առումով մեր անվտանգության երաշխիքները քայքայել է:
Բանակը թալանած իշխանությունն անվտանգությունից խոսելու ի՞նչ իրավունք ունի»,- նշեց Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Ինչ-որ մարդիկ փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ․ Արայիկ Հարությունյան
Բոմժ են եղել, պիտի վերադառնան իրենց նախկին` բոմժի կարգավիճակին. Նիկոլ Փաշինյանը՝ Սպիտակում
Չփորձի որևէ հաստավիզ թպրտա, պատերով կտամ. Նիկոլ Փաշինյան
Ժողովրդի արյունը խմողը չի կարա թասիբից խոսի. Սուրեն Պապիկյանը` ՀՀԿ-ի մասին