▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկատուների գրպանից սնվող հեռուստատեսության ղեկավարության 000.000-անոց աշխատավարձն ու ընկած վարկանիշը

Հանրային Հեռուստաընկերությունից Asekose.am-ին բազում հարցումներին, թե որքան է կազմում հարկատուների գրպանից սնվող հեռուստատեսության ղեկավարի` Մարգարիտ Գրիգորյանի ու Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի աշխատավարձերը, մնացին անպատասխան (ըստ ասեկոսեների, Մ.Գրիգորյանը ամսական ստանում է 3.000.000/միլիոն/ , իսկ Ռ.Ջաղինյանը` 5.000.000/ միլիոն/ դրամ):

Նշենք, որ Հանրային Հեռուստաընկերությունում` Ջաղինյան-Գրիգորյան զույգի հայտնվելուց հետո, հնաբնակները բողոքում էին ոչ միայն իրենց հանդեպ նորելուկ ղեկավարության « վերևից նայելու» սովորությունից, այլ նաև աշխատավարձերի բաշխման մեխանիզմից, երբ «յուրայինների» աշխատավարձն անպայմանորեն սկսվում է 6 զրոյից:

Այդ նույն համատեքստում` ասում են, թե Հանրայինով սկսված նոր սերիալի նկարահանման աշխատանքները կազմակերպելու համար Ջաղինյանը Մոսկվայից իր` Արմեն անունով ընկերոջն է հրավիրել Հայաստան, ում ամսական խոստացել է 20.000 $ աշխատավարձ, իսկ նույն սերիալի վրա իբրև ասիստենտ աշխատող Ջաղինյանի նախկին ուսանողը ստանում է 1.500.000 դրամ:

 Ինչևէ, վեց 0-ներով աշխատավարձերի մասին տեղեկությունն այդպես էլ Հանրայինից ճշտել չհաջողվեց, սակայն հստակ է, որ միլիոնները բարձրացնում են կոնկրետ մարդկանց կարողությունը, սակայն` ոչ Հ1-ի վարկանիշը, ինչն, ըստ մեր աղբյուրների, շարունակում է ընկնել, ու այն այժմ կամ երրորդ տեղում է` Արմենիա TV-ից ու Շանթ TV-ից հետո,  կամ էլ` երբեմն  իջնում է ավելի ներքև:

 Իսկ հիմնական հեռուստադիտող Հ1-ի համար ապահովում է այս հեռուստատեսության ծածկույթը:

... Փաստորեն, այստեղ էլ ծախսերը չեն արդարացվում:

Ու հետաքրքիր է, որ այսքանից հետո Ռուբեն Ջաղինյանն աջակցություն է խնդրում հասարակությունից ու մամուլից, քանի որ իր իսկ խոսքով «ամեն ինչի համար ժամանակ է պետք»։

Իսկ նույն ժամանակում էլ  Մարգարիտ Գրիգորյանը յուրային ու սրտակից լրատվամիջոցներում ինչ-որ մտքեր է արտահայտում լրագրության ցածր մակարդակի մասին:

Այստեղ տեղին է հիշել Մարգարիտ Գրիգորյանի նախկին ուսանողներին, ովքեր այսօր լրատվական դաշտում են աշխատում ու  պատմում են, որ Երեւանի Պետական Համալսարանի լրագրության ֆակուլտետում ժամանակին Էկոլոգիական լրագրություն դասավանդած Մ.Գրիգորյանը իր դասընթացներին կամ ուշացել է, կամ էլ` դասաժամի ողջ 80 րոպեն պատմել է իր  մասնագիտական «արիշ-վերիշներից»:

Ի դեպ, սույն տիկինը Հանրայինում իր հայտնվելուց հետո ձեռքբերում է համարում Հ1-ի բարձակարգ ճաշարանի բացումը, որի նմանը «պետական հիմնարկների»  շարքում, ըստ նրա, կա միայն Ազգային Ժողովում ու Կենտրոնական Բանկում:

Եվ կրկին ` փաստորեն,   Հ1-ի ղեկավարությանն ուրախացնում է  այն ինչ կապված է ուտելու հետ...

 

Մարգո Բաղինյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին