▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Հարկավոր է համախմբվել ու հանդես գալ վճռական պահանջով՝ ազատություն Վարդան Ղուկասյանին․ԴՕԿ

ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․ 

Սիրելի՛ ամերիկահայեր,

Հայաստանյան քաղաքական իրավիճակը մտահոգիչ է, և այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է մեր միասնականությունը։ Մարտի 25-ին, ժամը 12:00-ին, հավաքվում ենք ՀՀ Գլխավոր հյուպատոսության շենքի մոտ՝ պահանջելու քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակումը։

Վարդան Ղուկասյանը տարիներ շարունակ պայքարել է հանուն Հայաստանի բարօրության, ազգային արժեքների և պետականության ամրապնդման։ Այսօր նա անարդարության զոհ է դարձել, և մենք չենք կարող լռել։ Նրա ձերբակալությունը ոչ միայն անհատական բռնաճնշում է, այլև հարված է Հայաստանի ազատ և ինքնիշխան ապագային։

Մենք՝ հայ համայնքի անդամներս, իրավունք չունենք անտարբեր մնալու։

Յուրաքանչյուրիս ներկայությունը կարևոր է՝ ցույց տալու, որ չենք հանդուրժի քաղաքական հետապնդումները, չենք լռի, երբ վտանգված է մեր երկրի ապագան։ Մեր ձայնը պետք է լսելի լինի, և դրա համար հարկավոր է համախմբվել ու հանդես գալ վճռական պահանջով՝ ազատություն Վարդան Ղուկասյանին, արդարություն Հայաստանի համար։

Վայրը՝ 346 N Central Ave, Glendale, CA 91203

 Ժամը՝ 12:00

Եկե՛ք միասնաբար պայքարենք ճշմարտության համար։ Հայաստանը մեր բոլորիս հայրենիքն է, և նրա ապագան մեր ձեռքերում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին