▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ։

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ  դուստրը, լինելով հղի եւ միջոցներ չունենալով երեխային պահելու համար,  պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան հանձնի երեխային՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց:  Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին եւ, պայմանավորվածության համաձայն, դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս  խոստացված գումարը չի վճարել։

Նկատի ունենալով, որ հաղորդումը պարունակում է  ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում  հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը):

Նախաքննությունը շարունակվում է:


ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին