Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին։ Այն իր տեսակի մեջ առաջին մարզային համաժողովն է, և նպատակը ծագումով այս մարզից սերած գործարարներին, այդ թվում արտերկրում գործող բիզնեսմեններին այստեղ հրավիրելն է։ Կառավարության անելիքը, ըստ Փաշինյանի, հավասար հնարավորությունների և օրինականության ստեղծումն է։ Վարչապետի խոսքով` ժամանակակից աշխարհում արդյունավետ չէ այն բանաձևը, թե կառավարությունը պետք է աշխատատեղեր ստեղծի։ Այն պետք է դիմի բիզնեսմեններին ու թույլ տա, որ նրանք պրոֆեսիոնալ ձևով անեն դա։
Ամենաբարձր գնահատվողը պետք է լինեն այն մարդիկ, որոնք երկրի համար հարստություն են ստեղծում ու աշխատատեղեր բացում`միաժամանակ հարստանալով։ Պետական եկամուտների աճը կախված է գործարարների ակտիվությունից, և այսօր ընդգծվում է հենց այդ սկզբունքը, ասել է վարչապետը։
«Հարստացե՛ք ու հարստացրե՛ք Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի քաղաքացուն, հզորացրե՛ք Հայաստանը»,-գործարարներին կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում