Վերականգնման աշխատանքների ավարտից հետո վերաբացված Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի են այցելում հարյուրավոր ուխտավորներ: Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ հռչակավոր եկեղեցին վերականգնվել է համայն հայության աջակցությամբ:
ԸստՕձունի քահանա Տ. Վրթանես Բաղալյանի` եկեղեցի այցելող ուխտավորներն ու զբոսաշրջիկները բարձր գնահատականներ են տալիս վերականգնման աշխատանքներին: «Վերականգնման գործում մեծ ներդրում ունեն տաղանդավոր ճարտարապետ Միշա Հակոբյանը և վերականգնող շինարար Լևիկ Ղուկասյանը:
Շնորհակալություն հիմնական բարերար Մովսես Ձավարյանին, Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանին, իր գործընկերներին և հոգաբարձուներին»,-ասում է Տ. Վրթանես քհն. Բաղալյանը՝ հիշելով մարդկանց, ովքեր կանգնած էին Օձունի վերականգնման ծրագրի ակունքներում, սակայն այդպես էլ չտեսան իրենց աշխատանքի արդյունքը՝ Սոս Սարգսյանին, Հակոբ Հակոբյանին ու Հենրիկ Մամյանին: «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- ասում է քահանան: Հավելենք, որ Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները տևեցին 3 տարի: