▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ընտրություններից հետո Արցախը միասնականության օրինակ է ցույց տալիս. Արմեն Սարգսյան

Միասին մեզ հաջողվելու է մեր հայրենիքի զարգացման ուղղությամբ առաջընթաց ապահովել.Արցախի նախագահ

Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով

Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն. Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին

Վիրուսն ի՞նչ անի, ախր, մարդը մարդ չի, զզվում եմ...Սոնա Շահգելդյան

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվ. թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների. . .

Գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է մոտ 14.000 վարկ

Բանտն առողջության համար լավագույն տեղը չէ. Ռոբերտ Քոչարյանի անկեղծ զրույցը

«Բիլայն»-ի աշխատակիցները դեմ են, որ ընկերությունը վաճառվի Եսայան եղբայրներին

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը

Ձևի համա՞ր ես դրել դիմակը. Տեսուչը՝ վարորդին

Շան վրա գարեջուր լցնելու համար ամուսինները վիճաբանել են երիտասարդների հետ. տեղի է ունեցել ծեծկռտուք

Հիմնանորոգվում է Արմավիրի կենտրոնական փողոցը. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, արտոնյալ խավի առկայությունը պետք է բացառել. Փաշինյան

Ինչպե՞ս ենք ապրելու, եթե էլի երկարաձգեն արտակարգ դրությունը, կմեկնեմ Հայաստանից. Սարգիս Գրիգորյան

Ալիևները հարկ եղած դեպքում պետք է ստանան Հայոց բանակի համարժեք պատասխանը և զինադադար մուրան.. . .

Ինձ ցույց տվեցիր՝ ինչպես պետք է սիրել Հայաստանը, մեր փոքրիկ Մոնթեան կմեծանա քո գործը հիշելով. Ռևազյան

Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից

IQOS-ն ընդունելի է հանրային առողջության բարելավման տեսանկյունից․ Ամերիկյան FDA

Ամեն գիշեր աղոթում եմ… Մարիամ Փաշինյանի գրառումը

Ֆինանսական ընկերության տնօրենը ձեռքերով հարվածել է քաղաքացուն, ապա ատրճանակով կրակել է ձախ աչքին

Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է. . .

28-ամյա երիտասարդը՝ դժգոհ լինելով որդու բուժումից, գլխով հարվածել է բժշկի քթին

Կորոնավիրուսից մահացած 11 անձանցից ամենաերիտասարդը 51-ամյա կին է, ամենատարեցը՝ 93-ամյա տղամարդ

Կորոնավիրուսով վարակման 557 և մահվան 11 նոր դեպք

Ինձ հետ կապվեցին մասսոններ ու ասին, որ եթե ուզում ես դառնալ վարչապետ, գլխիդ մեջ պետք է չիպ տեղադրենք

Մահացել է Կարեն Վարդանյանը

Դիմակ չէ, դնչկալ է․․․

Բոլոր ռեստորաններն էլ կարող են աշխատել. արգելվում են կենդանի կատարումները, պարերն ու սերտ. . .

Փաշինյանը պաշտոնանկ չի անի Թորոսյանին

Դիմակ դնելու կանոնների խախտման բազմաթիվ օրինակներից մի քանիսը. Հայկ Մանասյան

Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում

Երբ կատարածդ աշխատանքից հաճույք ես ստանում․․․Սիփան Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Ցավ եմ ապրում դրսում ապրող իմ հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողը

Դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ. . .

Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա տղան մահացել է

Վայոց ձորի նախկին մարզպետը նշանակվել է ՔՊ աշխատակազմի ղեկավար

Հնարավոր է` արտակարգ դրությունից անմիջապես հետո էլ հարսանիքները, կնունքները չթույլատրվեն

ԱԺ պատգամավոր Հակոբ Սիմիդյանը ՝ ՀՖՖ նախագահի խորհրդական

«Կաթողիկոսի և այլ հոգևորականների հայտարարությունները թող մնան իրենց խղճին». Արայիկ Հարությունյան

Ինչո՞ւ էին ոստիկանները բերման ենթարկում երիտասարդ աղջկան. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Դիլիջանում հարբած հաճախորդը բռունցքով խփել է մատուցողուհու գլխին

Ոստիկանները Հյուսիսային պողոտայում բերման են ենթարկել երիտասարդ աղջկա

ԱՄԷ դեսպանը դրվատանքով է խոսել Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող բարեգործական ծրագրերի մասին

Մի քիչ մտածեք, թե Արմեն Բրիտանացին ինչո՞ւ ոչինչ չի ստորագրում. Արփինե Հովհաննիսյան

Պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն

Միասին․․․Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

6 մլրդ դրամի 114 սուբվենցիոն ծրագիր՝ Գեղարքունիքի մարզում

Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին

Եթե իմունիտետը կայուն չէ, վակցինան էլ ընդհանրապես լուծում չէ. Հայկ Մանասյան

Հասարակական կազմակերպությունները պահանջում են կիրառել երկշաբաթյա խստացված կարանտին

Ութ հասարակական կազմակերպություններ Հայաստանի  կառավարությանն ու պարետ Տիգրան Ավինյանին առաջարկում են առաջիկա 14 օրվա համար սահմանել խիստ կարանտինային ռեժիմ՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը նվազեցնելու համար։

ՀԿ-երի տարածած հայտարարության մեջ ասված է.

«Հաշվի առնելով աշխարհի մի շարք երկրների (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Վրաստան և այլն) կողմից նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը մարտ-ապրիլ ամիսներին լիարժեք ու ճշգրիտ իրականացված սահմանափակումների միջոցով նվազեցնելու դրական փորձը, հիմք ընդունելով այն, որ թեև ՀՀ-ում արտակարգ դրություն է, սակայն վերջին տասնօրյակում զգալիորեն ընդլայնվել է վարակի տարածումը՝ առավելապես պայմանավորված մայիսի 4-ից տնտեսական գործունեության սահմանափակումների վերացմամբ, համոզված ենք, որ իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել միայն խստագույն սահմանափակումների միջոցով։

Հարկ ենք համարում ընդգծել, որ թեև բժշկական դիմակների համատարած կրումը իրապես դանդաղեցնում է վարակի տարածումը, սակայն քաղաքացիների կողմից այս միջոցը չի գտնում լայն սատարում: Արդեն իսկ պարզ է, որ մարդիկ համատարած կերպով չեն կրում դիմակները, օգտագործած դիմակները փոխանցում են միմյանց և նույնիսկ այն վայրերում, որտեղ դիմակները կրելը վերահսկվում է, ոչ միշտ են անում դա:

Ավելին, ակնհայտ է նաև, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն հսկել քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնների պահպանումը, քանի որ քաղաքացիներն այդ նորմը խախտում են ամենուր՝ տրանսպորտում, սպասարկման և առևտրի օբյեկտներում, հյուր գնալիս և խմբերով հավաքվելիս:

Միաժամանակ, համաճարակի հետևանքով առողջապահական համակարգում արդեն առաջացել է նախակոլապսային իրավիճակ, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարության համաձայն՝ նոր կորոնավիրուսային հիվանդության բուժման համար նախատեսված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 150-ից ավելը, ազատ է մոտ 30-ը:


Հետևաբար, նոր դեպքերի աճի տեմպը կհանգեցնի այն իրավիճակին, որն առկա էր Իտալիայում կամ Իսպանիայում, երբ մարդիկ պատշաճ բուժօգնություն չէին կարողանում ստանալ: Ընդ որում, պատշաճ բուժօգնության դեֆիցիտ կլինի թե՛ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ բուժառուներին և թե՛ դրա հետ չկապված բժշկական այլ օգնություն ստանալու կարիք ունեցողների համար:

Այս հեռանկարն առավել իրատեսական է թվում արդեն այսօր, երբ մայիսի 26-ի դրությամբ մեկ միլիոն բնակչին հասնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 5-րդն է՝ «զիջելով» միայն Քաթարին, Չիլիին, Ջիբութիին և Քուվեյթին։

Ուստի, ելնելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, առաջարկում ենք 14 օրով պարտադիր խիստ ինքնամեկուսացում (կարանտին) սահմանել ամբողջ բնակչության համար՝ քաղաքացիների՝ տնից դուրս գալը թույլատրելով միայն խիստ հիմնավոր դեպքերում։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կառավարությանը, խիստ կարանտինային միջոցառումներին զուգահեռ, իրականացնել նաև համատարած թեստավորում, ինչպես նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կարանտինային պայմաններում հասարակության խոցելի և անապահով շերտերին սոցիալական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իր հերթին, կոչ ենք անում, ի տարբերություն խիստ կարանտինային նախկին ռեժիմի, դրսևորել առավել մեծ հետևողականություն և կամք՝ կարանտինային կանոնների խախտումները կանխելու և դրանց պատշաճ պահպանումն ապահովելու համար։ Բոլոր այս միջոցառումներին զուգահեռ, կառավարությունը պետք է լրջագույն և պատշաճ ուշադրություն դարձնի նաև նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հանրության իրազեկման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը՝ հակազդելու շրջանառվող կեղծ տեղեկություններին և վարակի վտանգն ու դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները թերագնահատող հրապարակումներին։

ՀՀ քաղաքացին և մարդը, նրա կյանքն ու առողջությունը գերագույն արժեք են։ Մենք վստահ ենք, որ մարդկանց ժամանակին բժշկական օգնություն չստանալու և մահանալու գնով հնարավոր չէ փրկել տնտեսությունը։ Անընդունելի է կարանտինը մեղմացնող որոշումների հետևանքով առաջացած մահացության ցուցանիշի աճի գնով տնտեսության պաշտպանությունը, քանի որ այդ սցենարում ո՛չ կյանքերը կփրկվեն և ո՛չ էլ տնտեսությունը»:

Հայտարարության ներքո ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝

«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ
«Տաթևիկ» ՀԿ
«Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ
Հանրային լրատվության ակումբ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին