▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկացա, թե հոգեբանական ինչ ճնշումների է ենթարկվում. Նազիկ Ավդալյանի գրառումը՝ որդու մասին

Նազիկ Ավդալյանի որդին երկրորդ դասարանցի է: Ծանրամարտիկը նոր գրառում է կատարել Ֆեյսբուքում՝ պատմելով, թե ինչպես են տանը պատրաստվում դասերին:


«Այսօր հանձնարարված էր «գանձ» բառով կազմել նախադասություն։ Ես էլ ե՛ւ սուպ էի պատրաստում իր համար, ե՛ւ լսում, թե ինչ նախադասություններ է կազմում։ Ուրեմն՝ «Ճիշտ է՝ մամաս ինձ շատ է զոռովեն կերցնում, բայց նա իմ գանձն է, ինչպես եւ փոխադարձ»:): Ու ես հասկացա, թե հոգեբանական ինչ ճնշումների է ենթարկվում, երբ կանչում եմ որեւէ բան ուտելու, իհարկե, բացի պիցցայից:)»,- նշել է Նազիկը:

 

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին