НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդման ժամանակ 62-ամյա ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան պատմել է իր կյանքի ամենագլխավոր գաղտնիքի մասին, որը թաքցրել է ավելի քան 40 տարի: Երգչուհին խոստովանել է, որ 16 տարեկանում հանդիպել է 30-ամյա մի տղամարդու հետ, ումից հղիացել է:
«Երբ ես նրան ասացի, որ երեխայի եմ սպասում, նա ասաց, որ ես պետք է ազատվեմ երեխայից: Ես հասկանում էի, որ պետք է արհեստական միջամտությամբ ընդհատեի հղիությունս, սպանեի իմ ապագա երեխային: Ինքս չափահաս չլինելու պատճառով չէի կարող դիմել բժշկի օգնությանը, ինչպես նաև չէի կարող այդ ամենի մասին պատմել ծնողներիս, քանի որ նրանք ինձ չէին հասկանա: Այդ պատճառով էլ հենց նա բժշկին գտավ, ով հղիությունս ընդհատեց տան պայմաններում, առանց ցավազրկման: Հիշում եմ՝ դա անասելի ցավ էր: Ավելի քան մեկ ժամ տևեց այդ ամենը, ինչից հետո բժիշկն ինձ ասաց, որ ես զույգերի էր սպասում»,- խոստովանել է Ուսպենսկայան:
«Աստված ինձ պատժեց այդ արարքի համար: Երբ առաջին ամուսնության ընթացքում հղիացա երկվորյակ երեխաներով, կորցրեցի նրանց: Որդիներս նախատեսված ժամանակից շուտ ծնվեցին և մահացան»,- շարունակել է երգչուհին:
«Դրանից հետո ինձ թվում էր, որ այլևս երբեք երեխաներ չեմ կարող ունենալ: Սակայն, երբ 4-րդ ամուսնությանս ընթացքում ծնվեց դուստրս, հասկացա, որ Աստված ինձ վերջապես ներել է,- պատմել է Լյուբով Ուսպենսկայան: