▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Կարապետյանը հաստատել է ընտրյալ ունենալու մասին լուրերը

Esem.am-ը գրել է, որ երգչուհի Հասմիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում փոխել է կարգավիճակը և նշել է, որ հարաբերությունների մեջ է՝ չնշելով որևիցե անուն:

36-ամյա երգչուհին հաստատել է, որ սիրված է ու սիրում է: «Ուղղակի մեկ խոսքով կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ այս պահին. սիրված կին եմ և սիրում եմ»,- նշել է երգչուհին` հավելելով, որ մինչև հարաբերությունների օրինականացումն ավելին չի կարող հաղորդել, ինչի պատճառով էլ չի ցանկանում բացահայտել ընտրյալին:

Սիրելիի մասին խոսելիս երգչուհին միայն ասել է, որ ամիսներ առաջ է հանդիպել նրան: «Միշտ խոսել եմ անձնականիս մասին, բարձրաձայնել եմ փոփոխությունները, սակայն այժմ իմ անձնականը միայն իմն է»,- պնդեց նա:

 

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին