▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Պողոսյանի «վաստակած» հանգիստը

Մամուլում շրջանառվում է, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը Իտալիայում անշարժ գույք է ձեռք բերել և որդու ընտանիքը տեղափոխել է «պիցցայի հայրենիք»:

Հետաքրքիր է` քանի 100 տարի է պետք մշակույթի նախարարի աշխատավարձով ապրել, որ հնարավոր լինի Իտալիայում անշարժ գույք գնելու միջոցներ խնայել: «Ատկատների» և պետական միջոցների «գողության» արդյունքում կուտակած հարստությունով այլ երկիր տեղափոխվելը դարձել է պաշտոնյաների սովորական ուղին:

Միանշանակ չի կարելի հիմնվել ոչ պաշտոնական տեղեկատվության վրա, սակայն մամուլում նաև շրջանառվում է, որ Պողոսյանը ներկայումս պրպտում է Իտալիայում ՀՀ դեսպան նշանակվելու ուղղությամբ: Ցավոք շատ «գռդոնչի» պաշտոնյաների համար դեսպան նշանակվելը դարձել է «վաստակած» հանգիստը վայելելու հնարավորություն:

 

Ալիսա Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին