▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատ մերկ դուրս չեմ գալու և վերևից չեմ իջնելու.Արսեն Սաֆարյան

Esem.am-ը գրել է, որ երգիչ Արսեն Սաֆարյանը որոշել է տարիներ անց ևս մեկ երաժշտական երեկո կազմակերպել իր երկրպագուների համար: Այսպիսով` նրա երևանյան նոր մենահամերգը տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին Մարզահամերգային համալիրի համերգային փոքր դահլիճում: Արսենը տեղեկացրել է նաև, որ մենահամերգի օրը տեղի է ունենալու իր նոր` 4-րդ ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքը, որը կոչվում է «Սիրո աղոթք»:

Արսենը նշել է, որ ընտրելու երգերի մի փունջ, որոնք էլ ներկայացնելու է այդ օրը: «Անպայման իմ հին երգերից կլինեն, որոնք այցեքարտային են ինձ համար, ինչպես նաև չեմ կարող չկատարել նոր երգերից շատերը»,- ասել է երգիչը, ում խոսքերով, համերգի օրը ոչնչի հետ կապված չէ:

Ըստ նրա` այդ օրը աշխատելու է  քիչ խոսել ու շատ երգել. «Հավանաբար 20-22 երգ կհնչի: Նաև զուգերգեր կլինեն երգչուհիների հետ, որոնք դեռևս չեմ բացահայտի: Չեմ կարող ասել, որ շատ անակնկալներ են լինելու. հաստատ մերկ դուրս չեմ գալու և վերևից չեմ իջնելու: Պարզապես երաժշտական օր է լինելու` լուսային էֆեկտներով և կենդանի նվագակցությամբ»:

 

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին