▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատվել է Պուտին-Փաշինյան հանդիպման ժամկետն ու վայրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ,-այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:

«Մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանի, (Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաեւի հետ: Բավականին հագեցված օրակարգ Է»,- ասել Է Պեսկովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին