▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ․ «Իմ Քայլը» խմբակցության ավագանի

 Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը:

Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:

Հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է:

Նրանց հայրը՝ Գևորգ Վարդանյանը(Ժոկոն), եղել է ՀՀ նախկին պետնախարար (1993թ.), ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (1995-1998թ.), Բնապահպանության նախկին նախարար (1998-2000թթ.)։

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ. Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ:

 

Կարդացեք նաև՝ Հարությունյանի մահվան վարկածները

Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը

ՔԿն հերքում է, որ Հայկ Հարությունյանը մահվանից առաջ ասել է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն

 

 

Հասարակություն ավելին