ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տարիներ առաջ Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության գործին, որով անցնում են բուհի նախկին ռեկտոր Նարիմանյանը, և շոշափվում է իր հոր անունը. «Ամեն կերպ ստիպում են իրավական համակարգին, որ մի բան գտեք, մի բան արեք. էդ խեղճերն էլ ինչ կարողանում, անում են, բայց չի ստացվում: Առիթ կլինի՝ ես մանրամասն կխոսեմ։ Փորձում են շեղել, ճնշել, վախեցնել՝ չհասկանալով, որ դրա ժամանակը վաղուց անցել է: Այդ մեթոդներով չեն կարող խոսել մեզ հետ: Ո՞վ են դրանք, մարդկանց ասում եմ՝ մի վախեցեք դրանցից, արա, ո՞վ են սրանք. 5000 մարդու գլուխ են կերել, հայրենիք են տվել․․․ Ուղղակի չեմ ուզում շեղվել, այդ հարցերից խոսել, որ խոսեմ, հատ-հատ բոլորին տրաքացնելու եմ, ասելու եմ՝ ով ով է, ինչ են ուզում սարքել ու չի ստացվում»։
Իշխան Սաղաթելյանը նաև նշել է. «Վերջին չորս տարիերի ընթացքում, իսկ վերջին երկու տարվա ընթացքում շատ ավելի մեծ ծավալով ՀՀ ողջ իրավական համակարգն իմ ընտանիքի, հարազատների նկատմամբ արել է ինչ կարողացել է։ Իմ հարազատների շրջապատում քիչ կան մարդիկ, որոնք հարցաքննված չեն։ Երկու ամիս առաջ խուզարկություն են արել, քթները մտցրել են իմ ընտանիք, ձեզ վստահեցնում եմ՝ իրենց բոլոր փորձերը՝ ինձանից ստեղծել թալանչու կերպար, չի ստացվելու, որովհետև դա անհնար է, այդ գործը շինծու է»։
Դիտեք նաև՝