▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատկապես այս օրերին ուշադիր եղեք և զիջեք շտապօգնության մեքենաներին

Երևանում  վթար է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. 

«Հարգելի վարորդներ ջան, խնդրում եմ հատկապես այս օրերին ուշադիր եղեք և զիջեք շտապօգնության մեքենաներին: Ամեն վայրկյանը շատ կարևոր է շտապօգնության մեքենայով տեղափոխվողների համար: Քիչ առաջ վթար է ենթարկվել վիրավոր զինվորին տեղափոխող շտապօգնության մեքենան: Զինվորը տեղափոխվեց Աստղիկ բկ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին