▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ ընդգծեմ` դաժան ծեծը տեղի է ունեցել նիկոլի համար անվտանգ ճանապարհ բացելու շրջանակներում

Լոռու մարզում պարեկները, որոնք շատ ավելի են վաստակում, քան սահման պահող զինվորականները, նախ վիրավորել են, կոպտել, ապա դաժան ծեծի ենթարկել երկու եղբայրների եւ նրանցից մեկի 17 տարեկան որդուն, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։  

«Ընդ որում, տուժողների վկայությամբ ծեծին մասնակցել են ոհմակով` մոտ քսան հոգով։

Հատուկ ընդգծեմ, դաժան ծեծը տեղի է ունեցել նիկոլի համար անվտանգ ճանապարհ բացելու շրջանակներում։

Հիշեցնեմ նաեւ, որ նիկոլի ավտոշարասյունը, բառիս բուն իմաստով, ամիսներ առաջ Երեւանի կենտրոնում սպանեց մի հղի կնոջ` Սոնա Մնացականյանին։
Հիմա հարց` ո՞ւր են, որտե՞ղ են քաղակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպանները, միջազգային տարատեսակ կառույցները, որոնք անդադար աղմկում, բողոքում, պահանջում էին, երբ մի պուրակում ծառ էին կտրում կամ կրպակ տեղադրում, գունավորված մազերով մի կնոջ պարզապես հրավիրում ոստիկանություն...

Ո՞ւր եք, որ կամ ո՞ւմ ծակն եք մտել»,-գրել է նա։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին