▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ օպերացիա Երևանում․ հայտնաբերվել են գերձայնային խլացուցիչներով ավտոմեքենաներ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը վերջերս ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում Պարեկային ծառայության ղեկավար կազմին հանձնարարականներ են տվել, որպեսզի պայքարն ուժեղացնեն նաև այն վարորդների նկատմամբ, ովքեր իրենց ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային խլացուցիչներ ու հիմնականում գիշերային ժամերին մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաները վարում են այդ խլացուցիչների առկայությամբ։

Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը օրեր առաջ Պարեկային ծառայության ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի մտահոգությունները, որ գերձայնային խլացուցիչներով հանրապետությունում թրև եկող վարորդների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները պետք է էլ ավելի դրական արդյունք տան։

Oրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա, որպեսզի հայտնաբերեն այն վարորդներին, որոնց ավտոմեքենաների մասին ոչ միայն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այլ նաև քաղաքացիների կողմից ահազանգեր, որ նշված ավտոմեքենաների վարորդները ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային խլացուցիչներ։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին