▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատարիմ շունն արդեն 20 օր է՝ չի հեռանում հիվանդանոցի դռան մոտից. վիրավոր տիրոջն է սպասում

Համացանցի աստղ դարձած հավատարիմ շունն արդեն 20 օր է՝ չի հեռանում համալսարանական հիվանդանոցի ընդունարանի մոտից: Հենց այստեղից է տերը հիվանդանոց մտել: Հերթով հոտոտում է ելումուտ անողներին, որ զգա՝ տիրոջ մոտի՞ց են գալիս: Այդպես՝ հոտոտելով էլ տիրոջ վիրավորվելուց հետո Արցախից Հայաստան է հասել, ճանապարհ է ընկել այն մարդկանց հետևից, ումից տիրոջ հոտն է առել:

/filemanager/uploads/2020/12/week-1/Shun.jpg

Հավատարիմ է մնացել տիրոջը, որի հետ ընդամենը մեկ ամիս առաջ էր ծանոթացել, և որն այս օրերին արդեն չորս վիրահատություն է տարել: Մեկ ոտքն ամպուտացված է: Նշենք՝ որպես կամավոր Արցախ մեկնած Ռոմիկը Ջոնիին գտել էր Մարտակերտի գյուղերից մեկում, ռմբակոծված տան փլատակների տակից:

 

Տեսանյութը՝ Հովհաննես Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին