▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակի օրվա կապակցությամբ մի քիչ գլուխ գովեմ. Նարեկ Բախտամյան

Ապրիլի 24-27-ը Մոնակոյի «Գրիմալդի Ֆորում» սրահում կայացել է նկարների «Art Monaco» միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև Հայաստանը: Ցուցահանդեսում ներկայացված են  գործեր ոչ միայն հայտնի նկարիչների հավաքածուներից, այլև հայազգի արվեստագետների աշխատանքները: Միջոցառման մասնակից լուսանկարիչ Նարեկ Բախտամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Այս հաղթանակի օրվա կապակցությամբ մի հատ գլուխ գովեմ. «Art Monaco» գեղանկարչական միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարում մի շարք հայ արվեստագետների կողքին(Գորկի, Ժանսեմ, Սարյան) ներկայացված էին իմ երկու լուսանկարները»

Նշենք, որ այյս տարի «Art Monaco» նկարների միջազգային ցուցահանդեսում Հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը, իսկ  «Art Monaco»-ի լոգոն զարդարել էր հայազգի  գեղանկարիչ-քանդակագործ Լ. Թութունջյանի  հեղինակավոր քանդակներից մեկի պատկերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին