▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակների սիմվոլներին մերժեցիք, հիմա եկել ումի՞ց եք բողոքում

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-1/eduard_sharmazanov.jpg

«Ի՞նչ եք ուզում։ Հաղթանա՞կ։

Այս կապիտուլյանտ իշխանությունների օրոք դա նույնն է, թե Բրազիլիան ցանկանա հոկեյի աշխարհի չեմպիոնություն նվաճել։

30 տարի հաղթած էինք։ Ու դա փաստել է նաեւ այսօր մեր վրա հոխորտացող Ադրբեջանի ղեկավարը։ Հաղթող էինք 92-ին Շուշիում ու Լաչինում, 93-ին՝ Քարվաճառում, 2016-ի ապրիլին ողջ Արցախում։ Հաղթանակների սիմվոլներին մերժեցիք, հիմա եկել ումի՞ց եք բողոքում։

Բաքվի բռնակալը հիմա մեծ-մեծ լեզվին է տալիս։

Բա առաջ տենց խոսեիր, այ «բիզիմդիր»…

Հազիվ 2016-ի հոկտեմբերին Սերժի ժամանակ լացում էիր, որ «ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»։ Բայց սա եղել է մեր հասարակության ընտրությունը։ Ամեն ինչի համար մենք պետք է պատասխան տանք։

Բոլորս եւ յուրաքանչյուրս»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին